Առողջապահություն 1.2010
Սեռական անկորողություն (սկիզբը` նախորդ համարում)
Ինչպես հայտնի է, էրեկցիան (սեռականգրգռման ժամանակ առնանդամի ծավալի մեծանալն ու պնդանալը) պայմանավորված է առնանդամում արյան բարձր ճնշմամբ:
Դա հնարավոր է մի կողմից` զարկերակային արյան հոսքի ուժեղացմամբ դեպի առնանդամի փապարային մարմիններ, մյուս կողմից` երակային արյան հետհոսքի թուլացմամբ: Արդյունքում արյան զգալի քանակություն կուտակվում, «բռնվում է կիսափակ տարածքում»` առաջացնելով առնանդամի չափերի մեծացում և պրկում:
Էրեկցիայի առաջացման այս բարդ գործընթացը կարգավորվում է նյարդաֆիզիոլոգիական հատուկ մեխանիզմներով: Էրեկցիան ողնուղեղային ռեֆլեքս է, իսկ ողնուղեղային կենտրոններըգտնվում ենգլխուղեղի կառավարման ներքո: Վերջինս կոորդինացնում, համաձայնեցնում է հոգեկան և զգայական ներգործությունները և դառնում էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը:
Էրեկցիայի կառավարման վերջնական պատասխանատուն ողնուղեղային երկու կենտրոնների նյարդային մեխանիզմներն են: Վերին կենտրոնը միջնորդում է հոգեէրոտիկ ազդակների, իսկ ստորինը` տակտիլ (մեխանիկական եղանակովգրգռում) ներգործությունները: Երբ տղամարդըգանգատվում է անբավարար էրեկցիայի կամ էրեկցիայի ինքնաբեր առաջացման դժվարությունից, հարկավոր է ճշտել` արդյո՞ք նրա մոտ առկա են երկու հնարավոր` հոգեկան և տակտիլգրգռման աղբյուրները: Երիտասարդ տարիքում սովորաբար հնարավոր է էրեկցիայի հասնել հոգեկանգրգիռներով միայն, մինչդեռ ավելի մեծ տարիքում տղամարդը կարիք ունի լրացուցիչ տակտիլգրգիռների:
Էրեկցիան տղամարդու սեռական դրսևորումներից ամենախոցելին է: Այն կարող է վնասվել բազմաթիվ պատճառներից` ամենատարբեր դեղորայքից, հիվանդագին վիճակներից, հուզական վերապրումներից: Խոցելիությունը պայմանավորված է էրեկցիոն մեխանիզմի բարդությամբ: Այս համակարգի անխափանգործունեության համար հարկավոր է առնանդամի կառուցվածքային լիակատար ամբողջականություն, կոնքի նյարդային և անոթային համակարգերի բավարար վիճակ,գլխուղեղում նյարդային մեդիատորների անխախտ հավասարակշռություն, վեգետատիվ նյարդային համակարգի հուսալիգործունեություն, համապատասխան հորմոնային ֆոնի առկայություն և, վերջապես, խաղաղ և էրոտիկ տրամադրված հոգեվիճակ:
Քանի որ էրեկցիայի հոգեբանական և օրգանական ծագման խանգարումների արտաքին դրսևորումները նույնն են (բացի այն, որ առաջինը հաճախ իրավիճակային է), բժշկական քննության ժամանակ հարկավոր է ուսումնասիրել և բացառել օրգանական բոլոր հնարավոր պատճառները:
Գոյություն ունեն էրեկցիայի վրա բացասաբար ազդող մի շարք դեղամիջոցներ` հակահիպերտենզիվները, այդ թվում` թիազիդային միզամուղները, բետա-ադրենոբլոկատորները, կենտրոնական սիմպաթոլիտիկները, հոգեմետ դեղերը և հատկապես հակադեպրեսանտները: Ալկոհոլը և ծխախոտը նույնպես ազդում են էրեկցիոն ֆունկցիայի վրա: Քիչ քանակությամբ ալկոհոլը` ընդամենը մեկ կամ երկու բաժակ, թեև ակտիվացնում է սեռական ցանկությունը, սակայն կարող է ճնշել էրեկցիան: Խրոնիկ ալկոհոլամոլությունը կարող է վնասել ամորձու հյուսվածքը, բերել տեստոստերոնի մակարդակի իջեցման և իգական հորմոնի արտադրության բարձրացման, ալկոհոլային պոլինեյրոպաթիայի: Սրանք ախտաբանական տեղաշարժեր են, որոնք բացասաբար են անդրադառնում առնանդամի վիճակի և սեռական ցանկության վրա: Ծխախոտամոլությունը առաջացնում է զարկերակների, ներառյալ առնանդամը սնող զարկերակների պատերի պնդացում: Ծխողների էրեկցիայի խանգարումների հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողներինը:
Էրեկցիան կարող է խանգարվել որոշ էնդոկրին փոփոխությունների հետևանքով, որոնք ուղեկցվում են տեստոստերոնային անբավարարությամբ, պրոլակտին հորմոնի բարձր մակարդակով: Շաքարային դիաբետը էրեկցիայի խանգարման առաջացման հաճախակի հանդիպող պատճառներից է:
Էրեկցիայի խանգարմանը նպաստում են նաև առնանդամի հեմոդինամիկան խախտող անոթային ծագման մեխանիզմները` առնանդամը սնող խոշոր և մանր զարկերակների աթերոսկլերոզը, երակային դրենաժների ձևավորումը, առնանդամի վնասվածքները և այլն:
Էրեկցիայի խանգարումը կարող է լինել նաև նյարդային ծագման մի շարք խանգարումների հետևանք, որոնց ժամանակ դիտվում է էրեկցիայի ռեֆլեքսը ապահովող նյարդային կենտրոնների, նյարդային ուղիների ախտահարում: Այդ հիվանդություններից են բազմակի սկլերոզը, Պարկինսոնի, նյարդաանոթային, Ալցհեյմերի հիվանդությունները, ողնուղեղի և ողնուղեղային նյարդերի վնասվածքները:
Էրեկցիայի խանգարում հաճախ առաջանում է նաև դեպրեսիաների ժամանակ: 40-ից ցածր տարիքի տղամարդկանց շրջանում մեծ է էրեկցիայի հոգեբանական խանգարումների հավանականությունը, մինչդեռ ավելի մեծ տարիքում հաճախանում են էրեկցիայի օրգանական խանգարումները, քանի որ մեծանում է անոթային ախտահարումների, դիաբետի, սեռական ֆունկցիայի վրա բացասաբար ազդող դեղորայքի ընդունման վտանգը:
Ըստ էության` էրեկցիայի խանգարման ախտորոշումը իրականացվում է բացառման եղանակով` այսինքն` հերթով բացառվում են այն հիվանդությունները և հիվանդագին վիճակները, որոնք կարող են առաջացնել էրեկցիայի նյարդածին, անոթային և հորմոնային մեխանիզմների խանգարումներ: Սա բարդ, ժամանակատար և ծախսատարգործընթաց է:
Փորձառու և հմուտ սեքսոպաթոլոգը էրեկցիայի հոգեբանական խանգարումների 90%-ի դեպքում ընդամենը զրույցի հիման վրա կարող է բացառել օրգանական ծագման պատճառները: Այն այցելուները, որոնց էրեկցիայի խանգարման հիմքում ընկած են օրգանական մեխանիզմները,գանգատվում են սեռական թուլությունից ցանկացած ժամանակ, մինչդեռ էրեկցիայի հոգեբանական խանգարման դեպքում սեռական թուլությունը զգացնել է տալիս միայն հուզական լարում պահանջող իրավիճակներում: Ճշգրիտ եզրակացությանգալու համար այցելուից պետք է սպառիչ տեղեկություններ քաղել ձեռնաշարժության ժամանակ առաջացող, ինչպես նաև ինքնաբուխ էրեկցիաների վերաբերյալ, որոնք կապված չեն էրոտիկգրգռման հետ և ի հայտ ենգալիս առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո ևգիշերը` քնի արագ փուլի ժամանակ: Եթե այցելուն կամ նրա զուգընկերուհին նշում են իմիսիայի` առնանդամի ներհրման համար բավարար և կայուն էրեկցիայիգոնե մեկ դեպք, ապա օրգանականգործոնների հետագա ուսումնասիրումը իմաստ չունի:
Էրեկցիայի փսիխոգեն խանգարման առաջացման հիմնական մեխանիզմը սեռական ակտի ձախողման տագնապն է: Սեռական հարաբերության ժամանակ անձի մոտ ծագած մտքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրան այդ պահին հուզում է իր էրեկցիայի պահպանման խնդիրը` արդյոք կկարողանա± պահպանել այն մինչև հարաբերության ավարտը: Նման անհանգստությունը այցելուին կենտրոնացնում է սեռականգործողության կատարման վրա և առաջացնում վախի զգացում: Քանի որ էրեկցիայի ժամանակ մարդ խիստ զգայուն է դառնում հույզերի նկատմամբ, իսկ ցանկացած հույզ ունի ֆիզիոլոգիական «ուղեկից», ձախողման տագնապը բերում է առնանդամն արյան ավելցուկից բեռնաթափող ռեֆլեքսների աշխուժացման, որի պատճառով էրեկցիան թուլանում է:
Հոգեվերլուծական տեսության համաձայն, տղամարդկանց սեռական խանգարումների հիմքում ընկած են չլուծված էդիպյան բարդույթը և «ամորձատման տագնապը», և շատ հաճախ նման տղամարդկանց մոտ կարելի է դիտարկել ամբիվալենտ վերաբերմունք կանանց նկատմամբ: Էդիպյան բարդույթը (մոր հանդեպ սեռական հակում, հոր հանդեպ` անբարյացակամ վերաբերմունք) կարելի է բացահայտել այցելուի ընտանեկան դինամիկայի ուսումնասիրման և նրա սեռական փոխհարաբերությունների վերլուծության միջոցով: Ուշադրության են արժանի այցելուի հարաբերությունները իր մոր հետ, զուգընկերուհու մեջ իր մոր կերպարը տեսնելու կամ մորը հիշեցնող կանանցից խուսափելու միտումները, տղամարդկանց մեջ մրցակիցներ տեսնելու և նրանցից վախենալու դրսևորումները:
Շատ տղամարդիկ, որոնք էրեկցիայի հետ կապված դժվարություններ են ունենում, ժամանակին սեռական հաճույքի մասին բացասական տեղեկություններ են ստացել: Այդ պատճառով կարևոր է իմանալ, թե այցելուի հայրական ընտանիքում սեռական կյանքի և սեռական հաճույքի մասին ինչպիսի վերաբերմունք է եղել:
Այն կարծիքը կա, որ վերջերս կանանց «ազատագրված վարքը» կապված է նրանց կողմից սեռական ագրեսիվ պահանջների ներկայացման և դրա հետևանքով էրեկցիայի խանգարման դեպքերի ավելացման հետ: Պետք է նշել, որ սա չի համապատասխանում իրականությանը: Էրեկցիայի խանգարումով այցելուների կանանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք երբեմն իրոք ճնշում են իրենց զուգընկերներին սեռականգործողության վատ կատարման համար, բայց պատճառը ոչ թե նրանց ազատ վարքն է, այլ տղամարդկանց նևրոտիկ վիճակը: Երբեմն այդ կանանց մեջ հանդիպում են ավանդական դաստիարակություն ստացած և հակասեքսուալ արժեքներ կրողներ, որոնք չեն ընդունում ծլիկայինգրգռումը և սեռական հարաբերության ողջ պատասխանատվությունըգցում են տղամարդու ուսերին: Այս ամենը տղամարդուն դնում է ահռելի ճնշման տակ և առաջացնում էրեկցիայի դժվարություններ: Նման դեպքում վիճակը բարելավվում է, երբ նրանց կանայք հաղթահարում են վերոնշյալ բարդույթը և սովորում սեռապես ավելի ակտիվ լինել ևգրգռել զուգընկերոջը:
Սա չի նշանակում, սակայն, որ զուգընկերուհու ագրեսիվ սեռական պահանջները և քմահաճ վերաբերմունքը դեր չեն խաղում էրեկցիայի խանգարման հարցում: Ընդհակառակը, շատ կանայք չենգոտեպնդում իրենց տղամարդկանց, երբ վերջիններիս մոտ դրսևորվում են սեռական ձախողումներ, ավելին, սեռական կյանքը դարձնելով զենք, նրանք փորձում են հաղթող դուրսգալ ամուսնական պայքարում, ուստի զույգի սեռական փոխհարաբերության և զուգընկերուհու հուզական ռեակցիաների ուսումնասիրությունը կարևոր է էրեկցիայի խանգարումով տղամարդու հետազոտման ժամանակ:
ԲՈՒԺՈՒՄԸ: Էրեկցիայի խանգարման որոշ ձևեր մեծ արդյունավետությամբ բուժվում են փսիխոթերապիայի միջոցով: Դրանք այն դեպքերն են, որոնք պայմանավորված են սեռական ակտի ձախողման թեթև արտահայտված տագնապով, որը հետևանք է ոչ բավարար սեքսուալ ինքնավստահության և զուգընկերուհու կողմիցգործադրվող ճնշման, և հիմքում չունեն չպատճառաբանված, անբացատրելի խորը թշնամանք կանանց նկատմամբ:
Էրեկցիայի օրգանական ծագման կամ փսիխոթերապիայի նկատմամբ կայուն փսիխոգեն խանգարումների դեպքում, բացի փսիխոթերապիայից, կիրառվում են դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժական մեթոդներ: Օգտագործվում են միջոցներ, որոնք ունեն ակտիվացնող ազդեցություն ԿՆՀ-ի վրա` ժենշենի արմատներ, էլեուտերոկոկի մզվածք, պանտոկրին, պրոզերին, սեկուրինին, լոշտակ և այլն: Նշանակվում են վիտամիններ, երբեմն` հորմոնային պատրաստուկներ, որոշ դեպքերում` ռեֆլեքսաբուժություն:
Ողնուղեղային վնասվածքների կամ սնուցման տեղային խանգարումների հետևանքով զարգացող էրեկցիայի խաթարումը վերականգնվում է արտաքին պրոթեզավորմամբ:
Քիչ չեն այն դեպքերը, երբ երիտասարդները, լսելով սեռախթանիչ դեղերիգայթակղողգովազդը, վազում են դեղատուն` «հրաշք» դեղահաբերը ձեռք բերելու և անառիթ ու անկանոն օգտագործելու համար: Այնուհետև սկսում են «անսարք հեռախոսի» սկզբունքով ընկերներին և մտերիմներին խորհուրդ տալ օգտագործել այդ դեղերը` «որակը» բարելավելու համար:
Իրականում նախքան դեղերի ընդունումը անձը պետք է պարտադիր հետազոտվի բժիշկ-սեքսոպաթոլոգի մոտ: Սեքսոլոգիական հետազոտությունից հետո բժիշկը նշանակում է բուժման կուրս` ներառելով տվյալ անձի համար անհրաժեշտ դեղերը, դրանց ընդունման ձևերը, հատուկ սննդակարգը, սեռական կենսակերպը և այլն: Այսինքն` ցանկացած բուժում խիստ անհատական է: Երբեք չի կարելի ինչ-որ դեղ, առավել ևս` սեռական առողջության ոլորտի, օգտագործել երբ ուզես, կամ հենց այնպես`«որակը լավացնելու համար», քանի որ արդյունքում կարելի է այդ «որակը» ընդմիշտ կորցնել:
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն